ՆԱՍԱ-ի աստղադիտակը հարյուր նոր մոլորակ է բացահայտել Արեգակնային համակարգից այն կողմ
ՆԱՍԱ-ի «Կեպլեր» աստղադիտակից ստացված տվյալների կրկնակի վերլուծությունը օգնել է գիտնականներին շուրջ հարյուրավոր նոր էկզոմոլորակներ բացել, որոնց մի մասը չափսերով նման է Երկրին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտական ամսագրում հրապարակված հոդվածը:
«Մենք հաստատել ենք մոլորակի գոյությունը, որը 10-օրյա ուղեծրով պտտվում է HD 212657 աստղի շուրջը, որն ամենապայծառ լուսատուն է, որին երբևէ հետևել է «Կեպլերը», և որը մոլորակ ունի: Նմանօրինակ անկյանք աշխարհներն այնքանով են հետաքրքիր մեզ, որ դրանց հատկությունները կարելի է ուսումնասիրել ցամաքային աստղադիտակների օգնությամբ», - նշում է Դանիայի Տիեզերքի ուսումնասիրության ազգային ինստիտուտի մասնագետ Էնդրյու Մայոն:
«Կեպլեր» ուղեծրային աստղադիտակի արձակումից հետո գիտնականները շուրջ 4000 մոլորակ են հայտնաբերել Արևային համակարգի սահմաններից դուրս: Դրանցից մի քանի տասնյակը հանդիսանում են Երկրի պոտենցիալ «նմանակները» կամ գտնվում են այսպես կոչված՝ կյանքի գոտում:










