Ռուսաստանում հայտնել են YouTube-ի աշխատանքում խափանումների մասին

17:15 • 15.02.18

Սոցիալական ցանցերում մեծ քանակությամբ հաղորդագրություններ են հայտնվել YouTube տեսահոսթինգի աշխատանքում խափանումների մասին, հայտնում է lenta.ru-ն:


Որոշ օգտատերեր բողոքել են, որ տեսահոսթինգում տեսանյութերը չեն ներբեռնվում: Տեսանյութը միացնելուց հետո օգտատերերը միայն սև պատկեր են տեսնում:


Downdetector-ի տվյալներով՝ ծառայության աշխատանքում խնդիրները սկսվել են փետրվարի 14-ի առավոտյան, խափանումների մասին հաղորդագրություններ են շարունակվում ստացվել նաև մեկ օր անց: Խնդիրը, հավանաբար, առաջացել է միայն Ռուսաստանի օգտատերերի մոտ:


Օգտատերերը ենթադրություն են հայտնել, որ խափանումները կարող են կապված լինել ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր»-ի հետ, որը փետրվարի 12-ին սպառնացել էր արգելափակել ծառայությունը, եթե YouTube-ը չհեռացնի Նաստյա Ռիբկայի և գործարար Օլեգ Դերիպասկայի կոնֆլիկտին վերաբերող նյութերը: Ծառայությունը պարտավորեցրել էր տեսահոսթինգին մինչև փետրվարի 14-ն արգելափակել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու «Կոռուպցիայի դեմ հիմնադրամի» հետաքննությունը, սակայն այն դեռևս արգելափակված չէ:

 

Ռուսաստանում հայտնել են YouTube-ի աշխատանքում խափանումների մասին