«Տեքստային ռումբ». նոր վիրուսը սպառնում է iOS սարքերին

13:51 • 16.02.18

Համակարգչային մասնագետներն ահազանգել են նոր վիրուսի մասին, որն անվանում են «տեքստային ռումբ» ու բացատրում, որ այն խափանում է Apple ընկերության iOS օպերացիոն համակարգի հիմքով գործող սարքերի աշխատանքը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, վիրուսը հաղորդագրության տեսքով է, որն ուղարկվում է iPhone-ի, iPad-ի և Mac-ի օգտատերերին և պարունակում է հնդկական տառ:

Հաղորդագրությունը բացելու դեպքում խափանվում է iOS Springboard-ի՝ սարքի էկրանի աշխատանքի համար պատասխանատու հավելվածի աշխատանքը:

Բացի այդ, վիրուսն արգելափակում է iMessages, WhatsApp, Facebook Messenger, Outlook iOS և Gmail հավելվածներ մուտք գործելու հնարավորությունը:

iOS 11.2.5 և macOS օպերացիոն համակարգերով գործող բոլոր սարքերն այս վիրուսի թիրախում են:

 

 

 

The character of the Telugu language, a Dravidian language spoken in India by about 70 million people, roughly five per cent of the country's population. As apps try and fail to load the character, users can get trapped in an endless loop of crashes

 

«Տեքստային ռումբ». նոր վիրուսը սպառնում է iOS սարքերին