Ներկայացվել է Tesla-ի Model 3 մոդելի նորացված ինտերիերը (լուսանկարներ)

21:26 • 16.02.18

Ամերիկյան Tesla ընկերությունը որոշել է ամբողջովին թարմացնել իր ամենասպասված ու պահանջված Model 3 մոդելի ինտերիերը:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, «Տեսլայի» 55 700 դոլար արժողությամբ, ամբողջությամբ էլեկտրական մեքենան, որի արտադրությունն ու առաքումը դեռևս չի սկսվել, ավելի փոքր է, քան նախորդ առավել մատչելի մոդելները: Բաց գույնի փայտից պատրաստված և մետալիկ երանգ ունեցող դիզայներական տարրերը միակ շեղումն են ավանդական սև գույնի ինտերիերից:

Վերջապես, նորագույն սրահը կոչված է պահովելու մշտական կապը մեքենայի և և տեխնոլոգիական աշխարհի հետ: Model 3-ը կարելի է վստահ կոչել Apple-ի iPhone-ը մեքենաների աշխարհում:

Սրահի առջևի մասում գտնվում է կաշեպատ ղեկանիվը, որը ևս համալրված է տեխնոլոգիական լուծումներով: Միջնամասում տեղակայված է մեծ սենսորային էկրանը, որով կարելի է կարգավորել տրանսպորտային միջոցի բոլոր գործառույթները:



 

Ներկայացվել է Tesla-ի Model 3 մոդելի նորացված ինտերիերը (լուսանկարներ)