Բրիտանացի փորձագետը պնդում է, որ արհետսական ինտելեկտը մարդուց «միլիարդ անգամ ավելի խելացի կդառնա»
Արհեստական ինտելեկտը կարող է զարգանալ և դառնալ «միլիարդավոր անգամներ ավելի խելացի», քան մարդը:
Ինչպես հաղորդու է Daily Mail-ը, նման կարծիք է հայտնել անգլիացի ֆուտուրիստ Իեն Փիրսոնը, ով պնդում է, որ մարդիկ ստիպված կլինեն միաձուլվել ռոբոտների հետ՝ գոյատևելու համար:
«Փաստն այն է, որ արհեստական ինտելեկտը կարող է ավելի հեռուն գնալ և միլիարդավոր անգամներ ավելի խելացի լինել, քան մարդն է ներկա պահին: Այսպիսով, մենք իսկապես պետք է ջանք թափենք»,- ասել է Փիրսոնը Դուբայում անցկացված Ռոբոտների համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ:
Վերջինս պնդում է, որ մարդիկ կարող են պաշտպանվել ռոբոտների ու սարքավորումների աճից՝ իրենց ուղեղներն արհեստական ինտելեկտին կապելով, որպեսզի ունենան նույն IQ-ն:










