Գերմանացիները թյունինգավորել են Audi SQ5-ը՝ այն դարձնելով ավելի հզոր ու ագրեսիվ (լուսանկարներ)
Գերմանական ABT Sportsline ատելյեն ներկայացրել է Audi SQ5 քրոսովերի թյունինգավորված տարբերակը, որը, ի տարբերություն օրիգինալ մոդելի, ավելի հզոր ու ագրեսիվ է:
Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթը փոխվել է ոչ միայն արտաքնապես, այլև տեխնիկական բնութագրի առումով:
Մեքենան համալրվել է 3 լ աշխատանքային ծավալով, 425 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչով:
Նշվում է, որ սովորական SQ5-ը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.4 վայրկյանում:














