Համացանցում հրապարակվել է նոր սերնդի Porsche 911-ի առաջին լուսանկարը
Համացանցում հայտնվել է նոր սերնդի Porsche 911 մոդելի լուսանկարը, որում նորագույն մեքենան պատկերված է առանց քողարկող ծածկույթի:
Ինչպես նշում է Motor.ru-ն, լուսանկարն սկզբնապես հրապարակվել էր Instagram-ի օգտարերից մեկի էջում, որտեղից այն հետագայում ջնջվել էր, սակայն լրատվամիջոցները հասցրել են պահպանել այն:
Ինչպես նախատեսվում էր, մեքենայի թափքի հետևի մասի դիզայնը իրագործվել է ապրանքանիշի վերջին մոդելների (Cayenne և Panamera) ոճով, որոնց դեպքում լուսարձակները միացված են լուսադիոդային գծով:
Սպորտային մեքենան իր նախորդ մոդելից ավելի թեթև կլինի՝ կառուցման ժամանակ ալյումինի և բարձրամրության պողպատի լայն կիրառման շնորհիվ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորագույն 911-ի պրեմիերան կկայանա այս տարվա վերջին:










