Opportunity մարսագնացն առաջին անգամ «սելֆի» է արել Կարմիր մոլորակում (լուսանկար)

20:20 • 19.02.18

ՆԱՍԱ-ի Opportunity մարսագնացը 14 տարվա մեջ առաջին անգամ «սելֆի» է պատկերել Կարմիր մոլորակում առաքելություն իրականացնելիս:

Корреспондент-ի փոխանցմամբ՝ լուսանկարն արվել է մարսագնացի՝ Կարմիր մոլորակում աշխատանքի 5000-րդ օրը: Մարսագնացը 55 անգամ ավելի երկար է աշխատել, քան նախնական շրջանում կարծում էին ստեղծողները: 

Սարքավորումը տվյալներ է հավաքում Մարսի երկրաբանության և տեսքի մասին: Պատմության մեջ մարսագնացի առաջին լուսանկարն ստանալու համար այն ստեղծողները գործարկել են տեսախցիկը, որը ներկառուցված է սարքավորման «ձեռքի» մեջ:

 

Opportunity մարսագնացն առաջին անգամ «սելֆի» է արել Կարմիր մոլորակում (լուսանկար)