Իսրայելը փորձարկել է տիեզերքում հրթիռների որսման համար նախատեսված նոր ՀՀՊ համակարգը
Իսրայելը լույս փետրվարի 19-ին բարեհաջող փորձարկել է գործողության մեծ շառավղով «Հեց-3» հակահրթիռային համակարգը, որը կարող է տիեզերքում որսալ բալիստիկ հրթիռները, հայտնում է ria.ru-ն՝ երկրի պաշտպանության նախարարության թվիթերյան էջին հղումով:
Փորձարկումն իրականացվել է Իսրայելի կենտրոնական հատվածում՝ ամերիկյան կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայտնի է, որ համակարգի մշակման գործում ներգրավված է եղել Հակահրթիռային պաշտպանության ամերիկյան գործակալությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Հեց-3» համակարգն այնպես է կառուցված, որ ենթադրում է թիրախի ոչնչացում՝ մարտական հատվածի ուղղակի հարվածով:
Ոլորտի փորձագետները չեն բացառում, որ նորույթը կարող է կիրառվել նաև որպես հակաարբանյակային զենք:










