Սիսայդ Ստարտափ Սամմիթ Գոան պետական աջակցություն կստանա

18:29 • 19.02.18

Սիսայդ Ստարտափ Սամմիթ Գոան տեղի կունենա 2018 թվականի մարտի 6-11: Ավելի քան 150 ստարտափեր հնարավորություն կստանա մասնակցելու աշխարհի տարբեր կողմերից հրավիրված դասախոսների դասախոսություններին, campfire զրույցներին, հաջողակ բիզնեսմենների վարպետության դասերին: Ստարտափները կմասնակցեն մրցույթների՝ կախված իրենց ստարտափի գործունեության ոլորտից և զարգացման աստիճանից:

Սիսայդ Ստարտափ Սամմմիթը ոչ-ֆորմալ ստարտափ միջոցառում է, կազմակերպված վրանային ճամբարի ֆորմատով: Սամմիթի նպատակն է ստեղծել նոր հարթակ ստարտափ էկոհամակարգի շահառուների համար:

Առաջին անգամ սամմիթը կազմակերպվել է Հայաստանում 2016 թվականին: 2017 թվականին ունեցած հաջողությունից հետո միջոցառումն անցավ միջազգային մակարդակի՝ առաջին անգամ կազմակերպելով սամմիթը 2018-ի փետրվարի 8-12 Ռաս Ալ Խայմայում, ԱՄԷ:

Սամմիթը ստացել է կառավարական աջակցություն և կազմակերպվել է Ռաս Ալ Խեյմայի շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո:

Սիսայդ Ստարտափ Սամմիթ Հնդկաստանը նույնպես ձեռք է բերել կառավարական աջակցություն և կիրականացվի տեղական կառավարման մարմինների օգնությամբ: Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչները, Առևտրի և Արդյունաբերության նախարար Սուրեշ Պրաբհունը, Գոայի նախարար Մանոհար Պարիկարը, Գոայի մարզպետ Մրիդուլա Շարման ներկա կլինեն կայանալիք միջոցառմանը: Ինչպես Ռաս Ալ Խայմայում վառվեց նորարարական կրակը շեյխի կողմից, Հնդկաստանում այն կվառվի նախարարի կողմից:

Սամմիթին կմասնակցեն բիզնես առաջնորդներ ամբողջ Հնդկաստանից, կստեղծվի նոր հարթակ համագործակցության համար: Նախատեսում ենք ունենալ շուրջ 800.000 ԱՄՆ դոլար ներդրումային պայմանավորվածություն և 50.000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ:

Երկու կողմերի կառավարական աջակցությունը կձևավորի մի նոր տնտեսական համագործակցություն և կստեղծի հարթակ՝ գիտելիքի փոխանակման համար։

Հավելյալ տեղեկության համար այցելեք՝ http://seasidestartupsummit.in/։

 




Սիսայդ Ստարտափ Սամմիթ Գոան պետական աջակցություն կստանա