Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

15:45 • 22.02.18

Facebook սոցցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել: Այս մասին վկայում են Down Detector պորտալի տվյալները:

Նշվում է, որ չի աշխատում սոցցանցի կայքը և բջջային հավելվածը:

Սոցցանցի օգտատերերը դժվարություններ են ունեցել Ռուսաստանում, Ուկրաինայում, Եվրոպայում, Վիետնամում, Հարավային Կորեայում և այլ երկրներում:

Facebook-ի անսարքությունից հետո մի քանի րոպե անհասանելի է եղել նաև Instagram-ը:

Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել