Գիշերային տեսանելիություն և 8 աստիճան «ավտոմատ» փոխանցման տուփ. ներկայացվել է նոր սերնդի Peugeot 508 ֆասթբեքը (լուսանկարներ)

21:57 • 22.02.18

Ֆրանսիական Peugeot ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի 508 մոդելը, որը «հինգ դռնանի ֆասթբեք» է դարձել:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, այս շարքի մոդելների թվում այն առաջինն է, որը համալրվել է գիշերային տեսանելիության համակարգով և 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով:

Նորագույն Peugeot 508-ը կառուցվել է EMP2 հարթակի հիման վրա, ինչը թույլ կտա մեքենայի զանգվածը նվազեցնել70 կգ-ով: Ֆասթբեքի (սեդան, որի տանիքը սլացիկ իջնում է ներքև) երկարությունը կազմում է 4750 մմ, լայնությունը՝ 1828 մմ, բարձրությունը՝ 1400 մմ:

Շարժիչների համակարգը կազմված է 1.6 լիտր ծավալային 2 բենզինային տուրբոշարժիչից, որոնք զարգացնում են 180 և 225 ձիաուժ հզորություն, ինչպես նաև 4 դիզելային շարժիչից՝ 130, 160 և 180 ձիաուժ հզորությամբ: Հիբրիդային ուժային համակարգով տարբերակը կհայտնվի 2019-ի գարնանը:



 

Գիշերային տեսանելիություն և 8 աստիճան «ավտոմատ» փոխանցման տուփ. ներկայացվել է նոր սերնդի Peugeot 508 ֆասթբեքը (լուսանկարներ)