Rolls Royce Cullinan-ը հետնամասից դուրս եկող նստատեղեր կստանա (լուսանկարներ, տեսանյութ)

14:57 • 22.02.18

Բրիտանական Rolls-Royce մեքենաշինական ընկերության նոր Cullinan արտաճանապարհային մոդելը կհամալրվի արտասովոր նստատեղերով, որոնք դուրս կգան մեքենայի հետնամասից:

Ինչպես նշում է motor.ru-ն, բեռնախցիկի հատվածից դուրս եկող կաշվե նստատեղերին կից կլինի սեղանիկ՝ առավել հարմարավետ ժամանցի համար: Նշվում է, որ նստատեղերը բացվում են կոճակի մի հպումով:

Աղբյուրը նկատում է, որ դրանք հարմար են այն ժամանակ, երբ մեքենան ընթացքի մեջ չէ ու կարելի է հանգիստ նստել հետևի նստատեղերին, սեղանի շուրջ սրճել՝ զմայլվելով առջևում բացված տեսարանով:

Հավելենք, որ Cullinan արտաճանապարհային մոդելը կկառուցվի վերջին սերնդի Phantom մոդելի հիմքով:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն կհամալրվի 6.75լ աշխատանքային ծավալով, 571 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով:

 

41698701d6e915e5da6969cd336f1bf810e6211c

Rolls Royce Cullinan-ը հետնամասից դուրս եկող նստատեղեր կստանա (լուսանկարներ, տեսանյութ)