Lister-ը ցուցադրել է նոր սուպերքարի էսքիզը (լուսանկարներ)
Հնաոճ սպորտքարեր արտադրող Lister Cars բրիտանական ընկերությունը ցուցադրել է Storm II կուպեի առաջին լուսանկարը. այն կդառնա 1993 թվականի մոդելի «ժառանգը»: Ավտոմեքենայի էսքիզը Twitter-ում հրապարակել է ընկերության ղեկավար Լոուրենս Ուիթաքերը:
Ինչպես նշում է Motor.ru-ն, նորույթի տեխնիկական բնութագրի մասին տեղեկություններ դեռևս չկան: Չորս տարի առաջ, երբ առաջին անգամ տեղեկություն է հայտնվել Lister սուպերքարի մասին, այն պլանավորվում էր համալրել 7.8 լիտրանոց կոմպրեսորային V12 շարժիչով, որը 1000 ձիաուժ կունենար:
Ենթադրվում է, որ որպես ավտոմեքենայի հիմք կծառայի Jaguar շարժիչը:
Նշվում է, որ առաջին սերնդի Storm սուպերքարի ճանապարհային տարբերակը թողարկվել է 1993-1994 թվականներին: Lister Storm-ը 4.2 վայրկյանում կարող էր զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն, իսկ առավելագույն արագությունը եղել է 335 կմ/ժ: Ընդհանուր առմամբ, պատրաստվել է 4 ավտոմեքենա:
Այժմ Lister շարքում կան Knobbly հնաոճ սպորտքարերի մրցարշավային և ճանապարհային տարբերակները, ինչպես նաև՝ Costin և Thunder մոդելները:

Առաջին սերնդի Storm սուպերքարը














