Քայլի Ջեների գրառման պատճառով Snapchat-ի արժեթղթերը 1,3 միլիարդ դոլարի անկում են գրանցել

13:32 • 23.02.18

Ամերիկացի մոդել, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույր Քայլի Ջեները գրառում է կատարել Twitter-ում, որ Snapchat հավելվածն այլևս չի օգտագործում, ինչի հետևանքով Snapchat ընկերության արժեթղթերը 6.1 տոկոսի անկում են գրանցել: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:


«Կա՞ էլի մեկը, ով այլևս չի բացում Snapchat-ը, թե՞ միայն ես եմ»,- գրել էր Ջեները փետրվարի 21-ին:


Քայլի Ջեները գրառումը կատարել է փետրվարի 21-ին և մեկ օր անց Snapchat-ի շուկայական արժեքը նվազել է 1,3 միլիարդ դոլարով:


Մոդելը հավանաբար իր դժգոհությունն է արտահայտել կայքի դիզայնի փոփոխության առնչությամբ:


Քայլին ավելի ուշ փորձել է շտկել իրավիճակը՝ ևս մեկ հաղորդագրություն հրապարակելով, որում Snapchat-ն անվանել է իր առաջին սերը:


«Միևնույն է՝ քեզ սիրում եմ, Snap… Իմ առաջին սեր»,- գրել է նա:

Քայլի Ջեների գրառման պատճառով Snapchat-ի արժեթղթերը 1,3 միլիարդ դոլարի անկում են գրանցել