Մոռացկոտ մարդիկ կարող են գերազանց ինտելեկտի տեր լինել. գիտնականներ

22:31 • 24.02.18

Գիտնականները վերջերս կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ մոռացկոտությունը կարող է կապված լինել ինտելեկտի բարձր մակարդակի հետ:

Ինչպես փոխանցում է The Independent-ը, ուսումնասիրության հեղինակների խոսքով՝ մտքի ցրվածությունն իրականում ցույց է տալիս, որ մարդու ուղեղը կենտրոնանում է միայն կարևոր հարցերի վրա:

Տորոնտոյի համալսարանի գիտնականներ Փոլ Ֆրենքլենդը և Բլեյք Ռիչարդսը եկել են եզրակացության, որ մարդիկ, ովքեր փորձում են հիշել ամեն ինչ, հաճախ դժվարանում են կարևոր որոշումներ կայացնել:

«Կարևոր է, որ ուղեղը մոռանում է աննշան մանրամասները և կենտրոնանում այն մտքերի վրա, որոնք կօգնեն որոշումներ կայացնել կյանքում», - նշել է Ռիչարդսը:

Մասնագետներն օգտագործում են նաև «մրցակցող տվյալներ» տերմինը՝ նկատի ունենալով, որ եթե մարդ չափազանց շատ տեղեկատվություն է ստանում, ուղեղն ընտրում է, թե որոնք հիշի և որոնք՝ ոչ:

Այս բացահայտումը գիտնականները կատարել են՝ վերլուծելով մարդկանց և կենդանիների հիշողության կորստի և ուղեղի ակտիվության մասին տվյալները:

 

Մոռացկոտ մարդիկ կարող են գերազանց ինտելեկտի տեր լինել. գիտնականներ