ՆԱՍԱ-ն ցուցադրել է Մարսի շուրջ պտտվող արբանյակները (տեսանյութ)
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Մարսի շուրջ պտտվող երկու փոքր լուսինների՝ Ֆոբոսի ու Դեյմոսի լուսանկարները, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Mars Odyssey արբանյակի վրա գտնվող THERMIS տեսախցիկի միջոցով, ընդհանուր առմամբ, ֆիքսվել է 19 կադր:
Այնուհետև այդ լուսանկարները համադրվել են, ինչի արդյունքում ստացվել է ուշագրավ տեսանյութ:
Հետաքրքրական է, որ լուսանկարելու պահին Ֆոբոս արբանյակի ու Mars Odyssey սարքի միջև հեռավորությունը եղել է 5615 կմ, մինչդեռ Դեյմոսի դեպքում՝ մոտ 20 000 կմ:
ՆԱՍԱ-ից մանրամասնել են, որ գիտնականները Կարմիր մոլորակը THERMIS-ի միջոցով ուսումնասիրում են 2002թ. սկսած:
Հիշեցնենք, որ այժմ Մարս մոլորակի վրա կա 2 շարժական լաբորատորիա, որոնք ուսումնասիրում են հեռավոր մոլորակը՝ կյանքի գոյության նշաններ գտնելու ակնկալիքով:










