Samsung Galaxy S9-ի գովազդային տեսանյութը հայտնվել է համացանցում
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության սպասված Galaxy S9 սմարթֆոնի գովազդային տեսանյութն արտահոսել է համացանց, հայնտում է The Verge-ը:
Նորույթը, որի պաշտոնական շնորհանդեսի ամսաթիվը հայտնի չէ, համալրվել է առջևի նոր տեսախցիկով, ջրակայուն է ու փոշի չի կլանում: Բացի այդ, սմարթֆոնն ունի մատնահետքի ճանաչման գործառույթ:
Աղբյուրը նկատում է, որ Galaxy S9-ը տեխնիկական բնութագրով շատ չի տարբերվում Galaxy S8-ից: Հայտնի է, որ S9-ի հետ մեկտեղ ներկայացվելու է նաև S9+ մոդելը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երկու մոդելն էլ նման կլինեն դիզայնով և կներկայանան Infinity Display էկրանով, որի վրա չի լինի Home ստեղնը:
Սարքավորումները կտարբերվեն Super AMOLED էկրանի չափսերով. S9 մոդելը համալրված կլինի 5.8 դյույմ անկյունագծով, իսկ S9+ մոդելը՝ 6.2 դյույմ անկյունագծով էկրանով:
Մոդելները կունենան 4 և 6 գիգաբայթ օպերատիվ և 64 կամ 128 գիգաբայթ հավելյալ հիշողություն:










