Dolce&Gabbana-ն նոր պայուսակները ցուցադրել է անօդաչուների միջոցով (լուսանկարներ, տեսանյութ)
Իտալական հեղինակավոր Dolce&Gabbana բրենդը Միլանում մեկնարկած Նորաձևության շաբաթվա շրջանակում ցուցադրել է իր նոր հավաքածուն՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներն ու կազմակերպելով անմոռանալի շոու:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դիզայներները հավաքածուի նոր պայուսակները ցուցադրել են ոչ թե երկարոտն մոդելների, այլ անօդաչու թռչող սարքերի միջոցով:
Աղբյուրը մանրամասնում է, որ երբ անօդաչուները հայտնվել են, հնչել է ռեփեր Քենդրիք Լամարի All The Stars երգը:
Պայուսակների ցուցադրությունից հետո, բեմ են դուրս եկել մոդելներն ու ներկայացրել Dolce&Gabbana-ի նոր հագուստները:

















