Apple-ը սկսել է օգտվել Google-ի ամպային ծառայություններից. CNBC

21:28 • 26.02.18

Ամերիկյան Apple ընկերությունն օգտագործել է Google Cloud Platform-ը՝ Google-ի ամպային պահեստը, iCloud-ի տվյալները պահելու համար: Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով iOS Security Guide-ին:

Հեռուստաալիքի նշում է, որ Apple-ը պարբերաբար անվտանգության վերաբերյալ հաշվետվություններ է հրապարակում. ավելի վաղ հաշվետվություններում նշվում էր, որ տեղեկություններ պահելու համար օգտագործվում են Amazon Web Services և Microsoft Azure համակարգերը:

Իսկ ահա հունվարին թարմացված iOS Security Guide տարբերակը վկայում է այն մասին, որ Apple-ը սկսել է կիրառել Google Cloud Platform-ը, իսկ Microsoft Azure-ը անհետացել է ցանկից:

Փաստաթղթում չի հաղորդվում՝ երբ է ընկերությունը սկսել առաջին անգամ օգտվել Google-ի ծառայություններից: 

Apple-ը սկսել է օգտվել Google-ի ամպային ծառայություններից. CNBC