Ամերիկացի գիտնականներն էլեկտրոնային կառավարմամբ արհեստական աչք են ստեղծել

17:15 • 26.02.18

Հարվարդի համալսարանին կից Ինժեներական ու կիրառական գիտությունների դպրոցի մասնագետներին հաջողվել է էլեկտրոնային կառավարմամբ արհեստական աչք ստեղծել, հայտնում է The Harvard Gazette-ը:

Ուշագրավ հայտնագործությունն իրենից ներկայացնում է քառակուսի մետալինզա ու պոլիմերներից, էլեկտրոդներից ստեղծված արհեստական մկան: Նորույթը գործում է մարդկային աչքի սկզբունքով, այն տարորոշում է շրջապատի օբյեկտները, ֆոկուսը կարգավորվում է իրական ժամանակի ռեժիմում՝ ոսպնյակի ձգման ու սեղմման դեպքում:

Արհեստական աչքը կարող է շտկել տեսողական սպեկտրի թերությունները, որոնցից է աստիգմատիզմը:

Մասնագետների խոսքով՝ ուշագրավ հայտնագործությունը կարող է կիրառվել ոչ միայն ակնաբուժության ոլորտում, այլև մանրադիտակներում և վիրտուալ իրականության ակնոցներում:

Ամերիկացի գիտնականներն էլեկտրոնային կառավարմամբ արհեստական աչք են ստեղծել