Բրիտանացի տիեզերագնացն ասել է՝ քանի տարուց մարդիկ վայրէջք կկատարեն Մարսի վրա

12:58 • 26.02.18

Բրիտանացի տիեզերագնաց Թիմ Փիքը պատմել է, որ կոմերցիոն տիեզերական թռիչքների շնորհիվ մարդիկ կկարողանան արդեն 20 տարուց վայրէջք կատարել Մարս մոլորակի վրա:

Ինչպես նշում է The Independent-ը, Փիքը վստահություն է հայտնել առ այն, որ միլիարդատեր Իլոն Մասկի՝ վերջերս բարեհաջող արձակած Falcon Heavy գերծանր հրթիռը միանգամայն նոր էջ բացեց ավիատիեզերական ոլորտում, ինչը չափազանց ոգևորիչ է:

Չնայած, որ պետական տիեզերական գործակալությունները կանխատեսում են, որ Մարսի վրա մարդկանց առաջին վայրէջքը տեղի կունենա 2030-ական թվականների վերջին, սակայն կոմերցիոն տիեզերական ընկերություններն այդ ժամկետը զգալի առաջ կբերեն, գտնում է բրիտանացին:

Նա նաև անդրադարձել է Deep Space Gateway միջազգային տիեզերական նախագծին, որը ենթադրում է Լուսնի ուղեծրի վրա տիեզերակայան կառուցելուն: Փիքի կարծիքով՝ Deep Space Gateway-ը մարդկության համար ուղի կհարթի տիեզերքն ավելի խորն ուսումնասիրելու համար:

 

Բրիտանացի տիեզերագնացն ասել է՝ քանի տարուց մարդիկ վայրէջք կկատարեն Մարսի վրա