Nokia-ն վերսկսում է «բանանաձև» հեռախոսի վաճառքները (լուսանկար)
Nokia բրենդի անվան տակ սարքեր արտադրող HMD Global ընկերությունը Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Nokia 8110 հեռախոսների վաճառքը վերսկսելու մասին, հայտնում է Quartz-ը:
Կոր կորպուսով և պաշտպանիչ կափարիչով հեռախոսը թողարկվել է 1996 թվականին: Սարքը ստացել է «բանան» անունը՝ իր տեսքի պատճառով: Այն ճանաչում է ձեռք բերել հանրահայտ «Մատրիցա» ֆիլմում «նկարահանվելուց» հետո:
Թարմացված մոդելը կներկայացվի երկու գույնով՝ սև և դեղին: Հեռախոսը կունենա 4G ցանցին և Wi-Fi-ին միանալու հնարավորություն, հասանելի կլինեն միայն ամենատարածված հավելվածները: Նոր Nokia 8110-ն կարժենա 79 եվրո:












