Նոր «Նիվա»-ն կարտադրվի Բրազիլիայում
Renault-Nissan մեքենաշինական դաշինքը, որին պատկանում է ռուսական «ԱվտոՎԱԶ»-ը, մտադիր է նոր սերնդի Lada 4x4 («Նիվա») մոդելի արտադրությունը սկսել Բրազիլիայում:
Ինչպես հայտնում է motor.ru-ն, մեքենան կհավաքվի Renault-Nissan-ին պատկանող գործարաններից մեկում՝ 2021թ.:
Նոր «Նիվա»-ն կկառուցվի Renault Duster-ի արդիականացված պլատֆորմի հիման վրա: Նորույթի վերաբերյալ այլ տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ օրերս 83 տարեկանում կյանքից հեռացել է «ԱվտոՎԱԶ» մեքենաշինական ընկերության նախկին գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գեորգի Միրզոևը, որը լեգենդար «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ստեղծողներից է:
Թբիլիսիում ծնված և մեծացած հայազգի Միրզոևը 1976-1998թթ. զբաղեցրել է «ԱվտոՎԱԶ»-ի գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը:










