Աշխարհի ամենամեծ օդանավի փորձարկման տեսանյութը հրապարակվել է համացանցում (լուսանկարներ, տեսանյութ)
Վիրտուալ տիրույթում հայտնվել է աշխարհի ամենամեծ օդանավի՝ Stratolaunch-ի նախնական մոդելի փորձարկման տեսանյութը, որը հրապարակվել է նախագծի ղեկավարներից մեկի՝ Փոլ Ալենի թվիթերյան էջում:
Ինչպես նշում է nbcnews.com-ը, փորձարկումը տեղի է ունեցել փետրվարի 24-25-ին: Շարժիչների ու մյուս համակարգերի աշխատանքի փորձարկման նպատակով ինքնաթիռը շարժվել է թռիչքուղով՝ զարգացնելով 74 կմ/ժ արագություն:
Հայտնի է, որ Stratolaunch-ը պետք է օգտագործվի որպես հրթիռակիրների արձակման օդային հարթակ: Օդանավի թևերի բացվածքը 117 մ է, իսկ քաշը՝ 230 տոննա: Ըստ նախնական հաշվարկների՝ այն կկարողանա օդ բարձրացնել 250 տոննա բեռ:
Ենթադրվում է, որ դրա առաջին փորձնական թռիչքը կկայանա 2019թ.:












