Google-ը սխալմամբ արգելել է «Գնումներ» ծառայությունում «զենք» բառը պարունակող որևէ ապրանք փնտրել

10:07 • 28.02.18

«Google գնումներ» ծառայության որոնման համակարգում կորել են անվանման մեջ «զենք» բառի հիշատակմամբ ապրանքները՝ ընդհուպ ջրային հրացաններն ու ապրանքներ, որոնց անվանումներում հիշատակվում են Sex Pistols կամ Guns N’Roses խմբերը: Այդ մասին հայտնում է Business Insider-ը:


Ինչպես ավելի ուշ Twitter-ի իր էջում պարզաբանել է Google-ը, համակարգում խափանում է տեղի ունեցել:


«Սխալ է տեղի ունեցել «Գնումներ» ծառայության որոնման արդյունքներում, և մենք աշխատում ենք այդ հարցը լուծելու ուղղությամբ»,- նշել է ընկերությունը՝ հավելելով, որ իր քաղաքականությունում փոփոխություններ տեղի չեն ունեցել:


«Google գնումներ» ծառայությունն արգելել է զենքերը որոնման արդյունքներից 2012 թվականից:

 

 

Google-ը սխալմամբ արգելել է «Գնումներ» ծառայությունում «զենք» բառը պարունակող որևէ ապրանք փնտրել