Միջազգային տիեզերակայանի անձնակազմը բարեհաջող Երկիր է վերադարձել
Ռուսական «Սոյուզ ՄՍ-06» տիեզերանավի շարժական կապսուլը բարեհաջող վայրէջք է կատարել Երկրի վրա՝ Միջազգային տիեզերակայանից հետ բերելով ռուս և ամերիկացի տիեզերագնացներին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, վայրէջքը կատարվել է Ղազախստանի տափաստանային հատվածում:
Միջազգային տիեզերակայանում 168 օր անցկացնելուց հետո Երկիր են վերադարձել Ալեքսանդր Միսուրկինը, Մարկ Վանդե Հայն ու Ջո Ակաբան: Ներկայում ՄՏԿ-ում են մնացել ռուս Անտոն Շկապլերովը, ամերիկացի Սքոթ Թինգլն ու ճապոնացի Նորիշիգե Կանաին:
Աղբյուրը հավելում է, որ Միսուրկինն ու Շկապլերովը փետրվարի 3-ին ռուս տիեզերագնացների շարքում նոր ռեկորդ են սահմանել՝ բաց տիեզերքում անցկացրած ժամանակի առումով: Ընդհանուր առմամբ, նրանք բաց տիեզերքում են գտնվել 8 ժամ 13 րոպե, ինչը 6 րոպեով ավելի է նախորդ ռեկորդակիրների ցուցանիշից:










