Խաղաղության նոբելյան մրցանակին այս տարի ավելի քան 300 թեկնածու է հավակնում

09:22 • 28.02.18

Խաղաղության նոբելյան մրցանակին 2018 թվականին հավակնում է 329 թեկնածու, այդ թվում՝ 217 մարդ և 112 կազմակերպություն: Ինչպես փոխանցում է «Известия-ն, այս մասին հայտնել են Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այս մրցանակի ամենաշատ թեկնածուները գրանցվել են 2016 թվականին՝ 376 թեկնածու:

Հավակնորդների անունները, ավանդույթի համաձայն, չեն հրապարակվում: Սակայն Նոբելյան հանձնաժողովի առանձին անդամներ երբեմն հայտնում են, թե ում են առաջադրել:

2017 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է Միջուկային զենքն արգելող միջազգային կազմակերպությանը: Պատվոգիրը և 9 մլն շվեդական կրոնի կտրոնը հանձնել են կազմակերպության գործադիր տնօրեն Բեատրիս Ֆինին և 85-ամյա ճապոնուհի Սեցուկո Տերլոուին, որը վերապրել է Հիրոսիմայի ռմբակոծությունը:

 

Խաղաղության նոբելյան մրցանակին այս տարի ավելի քան 300 թեկնածու է հավակնում