Օբաման քննադատել է Facebook-ին, Twitter-ին ու Google-ին իսլամիստներին ու նեոնացիստներին աջակցելու համար
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում մեկ ժամանոց ելույթի ընթացքում խոսել է լայն տարածում ունեցող սոցցանցերի, ինչպես նաև Google որոնողական համակարգի՝ հասարակության վրա ունեցած բացասական ազդեցության մասին:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահի կարծիքով՝ Facebook, Twitter սոցկայքերն ու Google-ը պետք է վերանայեն իրենց բիզնես մոդելները, որպեսզի չվերածվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ու նեոնացիստների քարոզչության հարթակի: Բացի այդ, Օբաման քննադատել է կայքերին ժողովրդավարութան հիմքերը քայքայելու համար:
Քաղաքական գործիչը նշել է, որ այդ կայքերը լավ գործ անելու ահռելի ու հզոր ներուժ ունեն, սակայն ծայրահեղական գաղափարախոսությունների հետևորդների ձեռքում գործիք են դառնում:
«Իրականում դրանք գործիք են, որը կարող են օգտագործել ԻՊ-ն ու նեոնացիստները»,-շարունակել է Օբաման:
Նա նաև նշել է, որ ներկայում լրատվամիջոցները միևնույն լուրն այնքան իրարից տարբեր են լուսաբանում, որ մարդիկ չեն կարողանում իրական փաստեր ստանալ:










