Հաքերներն ստեղծել են նոր «գործիք», որի միջոցով կարող են կոտրել ցանկացած iPhone
Իսրայելական Cellebrite ընկերության մասնագետները մշակել են նորարարական տեխնիկա, որի միջոցով կարող են կոտրել, ապակոդավորել iOS 5-iOS 11 օպերացիոն համակարգերով գործող iPhone-ի ցանկացած մոդել, այդ թվում՝ նաև գերժամանակակից iPhone X-ը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այժմ ընկերությունն իր հայտնագործությամբ կիսվում է իրավապահ կառույցների, այդ թվում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի, ինչպես նաև մասնավոր ընկերությունների հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ սմարթֆոնի ապակոդավորման տեխնիկան մշակվել է մի քանի ամսվա ընթացքում:
Հայտնի է, որ ընկերության մասնագետներն iPhone-ից զատ կարող են կոտրել iOS 5-iOS 11 օպերացիոն համակարգերով գործող iPad, iPad mini, iPad Pro և iPod touch սարքերը:
Նշվում է, որ Apple-ի մեկ սարքի ապակոդավորման համար Cellebrite-ը կարող է պահանջել 1.500 դոլար:










