The Independent-ը բացահայտել է Իլոն Մասկի հաջողության գաղտնիքը

14:51 • 01.03.18

SpaceX և Tesla ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկն իր աշխատանքային օրը բաժանում է 5 րոպեանոց հատվածների և փորձում է շատ ժամանակ չհատկացնել էլեկտրոնային նամակների ստուգմանը: Այդ մասին գրում է The Independent-ը:


Մասկի գլխավոր սկզբունքն է անիմաստ շատ ժամանակ չծախսել: Դա նրան թույլ է տալիս կառավարել երկու խոշոր ընկերություն՝ Tesla-ն և SpaceX-ը: Մասկն այդ ընթացքում անտեսում է հեռախոսազանգերի մեծ մասը և երկար չի ստուգում իր էլեկտրոնային փոստը:


Մասկը միաժամանակ փորձում է լուծել գործերը մեկը մյուսի հետևից՝ ամեն մեկի վրա չծախսելով հինգ րոպեից ավելի ժամանակ: Լրագրողները նշում են, որ գործարարը փորձում է իր սնվելու ժամանակը նույնպես տեղավորել հինգ րոպեի մեջ՝ այն համատեղելով կարևոր հանդիպման հետ: Քնելու համար Մասկն օրական ծախսում է մոտ վեց ժամ:


Նրա աշխատանքային շաբաթվա ընդհանուր տևողությունը կազմում է 85-ից 100 ժամ: Ընդ որում՝ աշխատանքային ժամանակի մոտ 80 տոկոսը Մասկը կարողանում է հատկացնել անմիջականորեն ինժեներային նախագծմանը:


Իլոն Մասկի կարողությունը, Forbes ամսագրի տվյալներով, 2017 թվականին գնահատվել է 21 միլիարդ դոլար:

The Independent-ը բացահայտել է Իլոն Մասկի հաջողության գաղտնիքը