McLaren-ը Ժնևում կներկայացնի Senna հիպերքարի կատարելագործված տարբերակը (լուսանկարներ)

13:47 • 01.03.18

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող McLaren ընկերության մասնագետները Ժնևում մեկնարկելիք միջազգային ավտոսրահի շրջանակում կներկայացնեն Senna հիպերքարի հատուկ տարբերակը՝ ածխածնային թափքից:

Ինչպես նշում է motor.ru-ն, երկդռնանի մեքենայի թափքը կազմված է 67 մասից, որոնց պատրաստման համար ծախսվել են հազարավոր ժամեր:

McLaren Senna-ն համալրված է 4 լ աշխատանքային ծավալով, 800 ձիաուժ հզորությամբ երկտուրբո շարժիչով, որը 0/100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.8 վայրկյանում: Այն ընկերության պատմության մեջ ամենաարագընթաց ճանապարհային մեքենան է:

Ընդհանուր առմամբ, մեքենան կարտադրվի 500 օրինակով, որոնք նախապես արդեն վաճառվել են:

 

 

 

McLaren-ը Ժնևում կներկայացնի Senna հիպերքարի կատարելագործված տարբերակը (լուսանկարներ)