Դուբայում կբացվի իր տեսակի մեջ բացառիկ վիրտուալ իրականության այգի

14:31 • 01.03.18

Դուբայն աշխարհի ամենաշքեղ ու նորարարական քաղաքներից մեկն է, որտեղ կարելի է ականատես լինել տեխնոլոգիական առաջընթացի ամենահետաքրքիր ձեռքբերումներին, նշում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ շուտով քաղաքում կբացվի իր տեսակի մեջ բացառիկ վիրտուալ իրականության այգի:


Զվարճանքի նոր վայրում իրենց համար ժամանցի հետաքրքիր տարբերակներ կգտնեն բոլոր տարիքի մարդիկ՝ երեխաներից մինչև մեծահասակներ:


Վիրտուալ այգին բացվելու է 2018թ. առաջին կեսին՝ Dubai Mall-ում:


Այգու այցելուները հնարավորություն կունենան խաղալ, զվարճանալ, շփվել մեկը մյուսի հետ վիրտուալ իրականության պայմաններում:

 

Դուբայում կբացվի իր տեսակի մեջ բացառիկ վիրտուալ իրականության այգի