Instagram-ում տեսազանգի հնարավորություն կհայտնվի

19:24 • 02.03.18

Instagram սոցցանցում կհայտնվի ձայնային և տեսազանգի հնարավորություն, հայտնում է Techcrunch-ը: 

Օգտատերերը Instagram-ի Android տարբերակում հայտնաբերել են «զանգ» և «տեսազանգեր» գործառույթների ֆայլերը և նշաններ: Տեսազանգի նշանի հայտնվելու մասին հաղորդվում էր դեռ հունվարին, բայց այդ ժամանակ այդ գործառույցը հավանաբար դեռ ներքին թեստավորման փուլում էր: 

Այժմ զանգի նշանները հայտնվել են հանրային հասանելիության ֆայլերում: Ակնհայտ է, որ շուտով պաշտոնապես կհայտարարվի նոր գործառույթների հայտնվելու մասին, նշում է Techcrunch-ը:

Instagram-ում այդ տեղեկությունը դեռ չեն հաստատել: «Մենք չենք կարող դա մեկնաբանել»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:

 

Instagram-ում տեսազանգի հնարավորություն կհայտնվի