Ինչպես են բրիտանական համալսարանները խրախուսում ուսանողներին ապրել առանց սմարթֆոնների
Մեծ Բրիտանիայում նոր հավելված են գործարկում, որը պարգևատրում է ուսանողներին այն ժամանակահատվածի համար, որը նրանք առանց սմարթֆոնի են անցկացրել:
Ինչպես ներկայացնում է BBC-ն, Hold հավելվածը ստեղծել են երեք ուսանող, որոնք ծանոթացել են Կոպենհագենի բիզնես դպրոցում: Նրանք ցանկանում էին ստեղծել մի բան, որը կօգներ պայքարել գաջեթներից կախվածության դեմ:
Նոր հավելվածը մեծ տարածում է գտել Սկանդինավյան երկրներում: Նորվեգիայում, Դանիայում և Շվեդիայում այն օգտագործում է ավելի քան 120 000 մարդ:
Լոնդոնյան տնտեսագիտական դպրոցում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուսանողները, ովքեր չեն օգտագործել իրենց սմարթֆոնները դպրոցի տարածքում, 6.4 տոսկոսով ավելի բարձր ցուցանիշներ են գրանցել ստուգարքի ժամանակ:
Նորաստեղծ հավելվածն առաջարկել են թագավորության ողջ տարածքում գտնվող 170 համալսարանի: Այն աշխատում է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերով:
Ուսանողները 10-ական միավոր կստանան յուրաքանչյուր 20 րոպեի համար, երբ սմարթֆոն չեն օգտագործի 07:00-23:00-ն ընկած ժամականահատվածում: Խրախուսական ծրագրի շրջանակում նրանք այդ միավորները կարող են փոխանակել անվճար սուրճի, հագուստի կամ կինոյի տոմսի հետ։










