Ferrari-ի ամենատարօրինակ մոդելներից մեկը վաճառքի կհանվի (լուսանկարներ)
Բրիտանական Sotheby’s աճուրդի տունը վաճառքի կհանի բացառիկ մեքենա՝ Ferrari 328 GTS Conciso կոնցեպտը, որը ստեղծվել էր Bernd Michalak Design Studio գերմանական դիզայներական ստուդիայի կողմից:
Ինչպես նշում է motor.ru-ն, մի օրինակով ստեղծված մեքենայի գնի մասին տեղեկություն չկա:
Սպորտային մոդելը, որը համարվում է Ferrari-ի ամենատարօրինակ մոդելներից մեկը, կառուցված է Ferrari 328 GTS-ի շասսիի հիմքով: Այն չունի տանիք, դռներ:
Կոնցեպտը համալրված է 3.2 լ աշխատանքային ծավալով, 274 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 5 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 278 կմ/ժ է:
Ferrari 328 GTS Conciso-ի շնորհանդեսը կայացել է 1993թ.՝ Ֆրանկֆուրտի ավտոսրահում:














