Ռուս բլոգերը սառույցից Mercedes G-Class-ի կրկնօրինակն է հավաքել, որը հնարավոր է գործի գցել (տեսանյութ)

23:56 • 04.03.18

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում բնակվող վարորդ Վլադիսլավ Վարաշենկովը, համագործակցելով տեղացի քանդակագործի հետ, ով սառցե քանդակներ է կերտում, ստեղծել է Mercedes G-Class S արտաճանապարհայինի կրկնօրինակը: 

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, մեքենան կազմված է սառցե աղյուսներից, որոնք հավաքվել են մետաղական շասիի վրա և գործի է գցվում հին շարժիչի օգնությամբ: 

Ռուս բլոգերը չի ցանկացել պարզապես ստեղծել մեքենայի սառցե կրկնօրինակը և որոշել է «սառցե քանդակը» հավաքել իրական մեքենայի շասիի վրա: Մեքենան նա համալրել է շահագործումից հանված ՈւԱԶ 469 ռազմական մեքենայի շարժիչով: 

Թեև չի նշվում, թե քանդակագործն ինչ է օգտագործել սառցե աղյուսներն իրար ամրացնելու համար, այն կարծես ամուր է ստացվել և թույլ է տալիս վարել մեքենան հարթ մակերեսով տարածքում:

 

Ռուս բլոգերը սառույցից Mercedes G-Class-ի կրկնօրինակն է հավաքել, որը հնարավոր է գործի գցել (տեսանյութ)