Փորձագետները հայտնել են iPhone-ի «կյանքի» առավելագույն տևողությունը

14:10 • 04.03.18

Asymco ընկերության փորձագետներն ուսումնասիրել են iPhone սմարթֆոնների «կյանքի» մաքսիմալ տևողությունը, որը գրանցվել է մինչ օրս:

Ինչպես գրում է life.ru-ն, հղում անելով ընկերության պաշտոնական կայքին, ուսումնասիրության ընթացքում քննության են առնվել մինչ օրս վաճառված ու կոտրված կամ փչացած բոլոր iPhone-ի մասին տվյալները:

Արդյունքում պարզվել է, որ մինչ օրս արտադրված երկու միլիարդ օրինակներից կոտրվել կամ խափանվել է ընդհանուր առմամբ 750 մլն սմարթֆոն:

Մասնագետները հաշվարկել են, որ միջինը iPhone տիրոջը ծառայում է շուրջ 4 տարի: Դա նաև հաստատել են հարցման տվյալները, որն անցկացվել է սմարթֆոնների տերերի շրջանում:


 

 

Փորձագետները հայտնել են iPhone-ի «կյանքի» առավելագույն տևողությունը