Հայտնի են դարձել 2017 թվականին ամենաշատ մեքենաներ վաճառած ավտոբրենդները

11:42 • 05.03.18

Focus2move վերլուծական կենտրոնի փորձագետները կազմել են 2017թ. ամենահաջողակ ավտոարտադրողների վարկանշային աղյուսակը, որում առաջին տեղը զբաղեցրել է գերմանական Volkswagen Group կոնցեռնը: Հայտնի է, որ նախորդ տարի ընկերությունը վաճառել է 10.4 մլն մեքենա, ինչը 3.5%-ով գերազանցում է 2016թ. ցուցանիշը:

Երկրորդ հորիզոնականում է ճապոնական Toyota Motor կորպորացիան, որը վաճառել է 10.2 մլն մեքենա: Մինչդեռ լավագույն եռյակը եզրափակել է Renault-Nissan դաշինքը, որն ավելի քան 10 մլն մեքենա է վաճառել:

Առաջատար հնգյակում են ներառվել նաև Hyundai-Kia-ն (7.2 մլն մեքենա) ու General Motors-ը (6.8 մլն մեքենա):

Հայտնի է, որ տասնյակում են ներառվել Ford Motor Company-ն (6.2 մլն մեքենա), Honda Motor Company-ն (5.3 մլն մեքենա), FCA-ն (4.79 մլն մեքենա), P.S.A.-ն (4.1 մլն մեքենա), Suzuki-ն (3.1 մլն մեքենա):

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 25 ավտոարտադրող: Հեղինակավոր Mercedez-Benz և BMW ընկերությունները դուրս են մնացել լավագույն տասնյակից:

 

 

Հայտնի են դարձել 2017 թվականին ամենաշատ մեքենաներ վաճառած ավտոբրենդները