Հարավային Կորեայում 30 վայրկյանում լիցքավորվող մարտկոց են ստեղծել

12:57 • 05.03.18

Հարավկորեական KAIST էներգետիկայի բարձրագույն դպրոցի աշխատակիցները մարտկոց են ստեղծել, որն ամբողջությամբ կարողանում է լիցքավորվել 30 վայրկյանի ընթացքում: Այդ մասին հայտնում է phys.org-ը:


Այն իրենից ներկայացնում է գրաֆեն, որի մակերևույթին միացվել են պոլիմերային շղթաները մետաղաօքսիդային նանոկատոդների հետ:


Նշվում է, որ մարտկոցը կարողանում է լիցքավորվել 20-30 վայրկյանի ընթացքում անգամ փոքր հզորությամբ լիցքավորման սարքի օգտագործման դեպքում, ինչպիսին է, օրինակ, USB լարը:


Գիտնականների թիմի ղեկավար, պրոֆեսոր Չընգ Կու Կանգը հայտնել է, որ մտադիր է նոր մարտկոցների սերիական արտադրություն սկսել։ 

Հարավային Կորեայում 30 վայրկյանում լիցքավորվող մարտկոց են ստեղծել