Իսլանդիայում թվային արժույթների մայնինգի համար նախատեսված հարյուրավոր համակարգիչներ են գողացել

10:06 • 05.03.18

Իսլանդիայում մի քանի դատա-կենտրոններից բիթքոինի և այլ թվային արժույթների «մայնինգի» համար նախատեսված մոտ 600 համակարգիչ են գողացել, հայտնում է Associated Press-ը:


Ոստիկանության տեղեկություններով՝ դա երկրում երբևէ տեղի ունեցած ամենախոշոր գողությունն է: Գողացված հզոր համակարգիչների արժեքը կազմում է մոտ 2 միլիոն դոլար:


Տվյալների համաձայն՝ այժմ ոստիկանությունը ձերբակալել է 11 կասկածյալի, որոնցից երկուսը կալանավորվել է:


Նշվում է, որ չնայած ձերբակալություններին՝ գողացված գույքը չի հաջողվել գտնել:


Նշվում է, որ եթե գողացված համակարգիչներն օգտագործվեն իրենց նախատեսված նպատակով՝ նոր բիթքոիններ ստեղծելու համար, գողերը կարող են թվային արժույթի տեսքով հսկայական գումար կուտակել:

Իսլանդիայում թվային արժույթների մայնինգի համար նախատեսված հարյուրավոր համակարգիչներ են գողացել