Volvo XC40-ը ճանաչվել է տարվա լավագույն եվրոպական մեքենա (լուսանկարներ)
Շվեյցարական Ժնև քաղաքում տեղի է ունեցել «Տարվա եվրոպական մեքենա-2018» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում լավագույնի կոչմանն է արժանացել շվեդական Volvo ընկերության XC40 մոդելը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հաղթող մոդելն ընտրվել է աշխարհի 23 երկիր ներկայացնող 60 ավտոլրագրողների քվեարկության արդյունքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ տարվա մեքենա կոչման համար Volvo XC40-ից զատ պայքարում էր ևս 6 մոդել: Արդյունքում 2-րդ և 3-րդ հորիզոնականներն են զբաղեցրել Seat Ibiza և BMW 5 Series մեքենաները:
Ավելի վաղ՝ հունվարին, XC40-ը Մեծ Բրիտանիայում ճանաչվել էր տարվա մեքենա:













