Bugatti-ն ներկայացրել է իր 3.4 մլն դոլար արժողությամբ մոդելը (լուսանկար)
Ֆրանսիական Bugatti ընկերությունը Ժնևի ավտոսրահում ներկայացրել է Chiron մոդելը, որի արժեքը կազմում է 3.4 մլն դոլար, իսկ առավելագույն արագությունը կազմում է 420 կմ/ժամ:
Ինչպես նշում է CNN-ը, նորագույն մոդելը նախատեսված է մրցարշավային ուղում երթևեկելու համար: Bugatti Chiron Sport մոդելը ներկայանում 1500 ձիաուժ հզորությամբ, 16 մխոցային շարժիչով:
Ղեկանիվի համակարգն առավել կատարելագործված է այս մոդելում: Bugatti Sport-ը ներկայանում է լիաքարշակ համակարգով: Սպորտային մոդելն առավել թեթև է կառուցվածքում ածխապլաստիկի կիրառման շնորհիվ:










