Ժնևում ներկայացվել է առաջին թռչող մեքենան (լուսանկարներ)

23:56 • 06.03.18

Հոլանդական PAL-V ընկերությունը Ժնևի ավտոսրահում ներկայացրել է առաջին սերիական արտադրության Liberty թռչող մեքենա:

Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, մեքենան կարող է երկու ուղևոր և մինչև 20 կգ բեռ տեղափոխել: Ակնկալվում է, որ թռչող մեքենայի առաջին մատակարարումները տեղի կունենան 2019-ին՝ անհրաժեշտ թույլտվությունն ստանալուց հետո:

PAL-V Liberty մոդելի ուժային համակարգի հիմքում ընկած է երկու Rotax ավիացիոն շարժիչը: Երկրով երթևեկելու ռեժիմում շարժիչի հզորությունը կազմում է 100 ձիաուժ: 100 կմ/ժամ արագություն զարգացնելու համար մեքենային անհրաժեշտ է մոտ 9 վայրկյան: Առավելագույն արագությունը կազմում է 160 կմ/ժամ: Ամբողջական լիցքավորված բաքով այն կարող է 1312 կմ տարածություն անցնել՝ 100 կմ-ի համար 7.6 լիտր վառելիքի միջին ծախսով:

Թռիչքի ռեժիմում մեքենան մինչև 200 ձիաուժ հզորություն է զարգացնում, իսկ առավելագույն արագությունը 3500 մետր բարձրության պարագայում կազմում է 180 կմ/ժամ:

PAL-V Liberty մոդելի նախնական պատվեր տալու համար անհրաժեշտ է 2 500-25 000 դոլար կանխավճար կատարել՝ ըստ մոդելի:



 

Ժնևում ներկայացվել է առաջին թռչող մեքենան (լուսանկարներ)