Apple-ն ապրիլին կներկայացնի MacBook Air-ի առավել մատչելի տարբերակը
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է ապրիլին ներկայացնել 13 դյույմ անկյունագծով MacBook Air նոութբուքի առավել մատչելի տարբերակը, ինչի մասին հայտնել է ընկերության նոր արտադրանքների գծով փորձագետ Մին Չի Կուոն:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ներկայում MacBook Air-ն արժե 999 դոլար:
Հայտնի է, որ Apple-ի առաջին MacBook Air-ը ներկայացվել է 10 տարի առաջ՝ Սթիվ Ջոբսի կողմից: Այն ժամանակ սարքը որակվել էր որպես աշխարհում ամենաբարակ նոութբուք:
Ենթադրվում է, որ սեպտեմբերին Apple-ը կցուցադրի միանգամայն նոր MacBook Air:
Աղբյուրը նկատում է, որ ընկերությունն իր բոլոր գլխավոր մոդելները, որպես ավանդույթ, ներկայացնում է աշնան առաջին ամսին:










