Չինական Tiangong-1 տիեզերական սարքը մի քանի շաբաթից կբախվի Երկրին

15:58 • 06.03.18

Չինաստանի ուղեծրային դասի առաջին տիեզերական սարքն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կբախվի Երկրին, սակայն գիտնականներին չի հաջողվել որոշել, թե կոնկրետ որտեղ կընկնի 8.5 տոննա քաշով սարքը:

Ամերիկացի մասնագետների համաձայն՝ Tiangong-1-ը կմտնի Երկրի մթնոլորտ ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում: Մինչդեռ Եվրոպական տիեզերական գործակալության փոխանցմամբ՝ մոդուլը մթնոլորտ կմտնի մարտի 24-ից ապրիլի 19-ն ընկած ժամանակահատվածում:

Ինչպես նշում է The Guardian-ը, 2016թ. Չինաստանը խոստովանել էր, որ կորցրել է Tiangong-1-ի նկատմամբ վերահսկողությունն ու չի կարողանա կառավարել դրա՝ կրկին Երկրի մթնոլորտ մտնելու գործընթացը:

Մասնագետները հավելել են, որ երբ մոդուլը մտնի մթնոլորտ ու բախվի Երկրին, քիչ է հավանականությունը, որ դա որևէ վնաս կպատճառի:

Չինական Tiangong-1 տիեզերական սարքը մի քանի շաբաթից կբախվի Երկրին