Renault-ը Ժնևի ավտոսրահում կներկայացնի ֆուտուրիստիկ կոնցեպտ (լուսանկարներ)

08:45 • 07.03.18

Ֆրանսիական Renault մեքենաշինական ընկերությունը մարտի 8-ին Ժնևում մեկնարկող միջազգային ավտոսրահի շրջանակում կներկայացնի EZ-GO ֆուտուրիստիկ կոնցեպտը՝ համալրված էլեկտրական ուժային համակարգով, ինքնակառավարման համակարգով:

Ինչպես նշում է motor.ru-ն, մասնագետների խոսքով՝ տպավորիչ նորույթը պետք է լրացնի քաղաքի տրանսպորտային համակարգը՝ մետրոյի ու ավտոբուսների հետ մեկտեղ:

Ինժեներների մտահղացման համաձայն՝ այս մեքենան հնարավոր կլինի պատվիրել հատուկ հավելվածի միջոցով կամ էլ հատուկ կայարաններում:

EZ-GO-ն ունի 5.2 մ երկարություն, ապակյա դռներ ու տանիք, ինչի շնորհիվ ներսում գտնվող ուղևորները կարող են զմայլվել 360 աստիճան համայնապատկերով:

Փոխադրամիջոցի զարգացրած առավելագույն արագությունը 50 կմ/ժ է:

Ենթադրվում է, որ EZ-GO-ն սերիական արտադրության կհանվի 2022թ.:

 

 

 

Renault-ը Ժնևի ավտոսրահում կներկայացնի ֆուտուրիստիկ կոնցեպտ (լուսանկարներ)