Ճապոնական Mazda-ի նախատիպը Ժնևում ճանաչվել է լավագույն կոնցեպտային մեքենա (լուսանկարներ)

23:33 • 07.03.18

Ժնևյան ավտոսրահի շրջանակներում անցկացված Car Design Night միջոցառման շրջանակներում Mazda Vision Coupe նախատիպը ճանաչվել է տարվա լավագույն կոնցեպտային մեքենա:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, հաղթողին որոշել է 18 հոգանոց ժյուրին, որի կազմում ընդգրկված են խոշորագույն համաշխարհային ավտոարտադրողների դիզայներական բաժինների ղեկավարները:

Ճապոնական ապրանքանիշի նախատիպի դեբյուտը կայացել էր 2017-ի նոյեմբերին Տոկիոյի ավտոսրահում: 

Սա առաջին մրցանակը չէ, որ ստանում է Mazda Vision Coupe կոնցեպտը: Հունվարի վերջին Փարիզում անցկացված ավտոմոբիլային փառատոնում ճապոնական մոդելը ճանաչվել է 2017 թվականի ամենագեղեցիկ կոնցեպտային մեքենան:

Mazda Vision Coupe-ն իրենից ներկայացնում է 4 դռնանի կուպե, որի ինտերիերի հարդարման ժամանակ կիրառվել է կաշի և փայտ, իսկ կենտրոնական կառավարման վահանակի վերին մասը զբաղեցնում է էկրանը: Տեխնիկական հատկությունների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:


 

Ճապոնական Mazda-ի նախատիպը Ժնևում ճանաչվել է լավագույն կոնցեպտային մեքենա (լուսանկարներ)