Ներկայացվել է Mercedes-AMG-ի նոր մոդելը (լուսանկարներ)

11:32 • 07.03.18

Mercedes-AMG-ն Ժնևի միջազգային ավտոսրահում պաշտոնապես ներկայացրել է GT 4-Door Coupe նորույթը՝ նախատեսված Porsche Panamera-ի հետ մրցակցության համար:

Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենան հասանելի է 2 բենզինային V8 շարժիչներով և 1 հիբրիդային ուժային համակարգով համալրված տարբերակներով:

Հիբրիդային ուժային համակարգը հանդիսանում է 435 ձիաուժ հզորությամբ V6 տուրբոշարժիչի և 22 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչի համադրություն:

Մինչդեռ V8 շարժիչներն ունեն 585 և 639 ձիաուժ հզորություն: Վեց հարյուր երեսունինը ձիաուժ հզորությամբ շարժիչը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.2 վայրկյանում, մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 315 կմ/ժ է:

Ինչ վերաբերում է 585 ձիաուժ հզորությամբ տարբերակին, ապա այն 0-100 կմ/ժ արագություն զարգացնելու համար ծախսում է 3.4 վայրկյան: Դրա զարգացրած առավելագույն արագությունը 310 կմ/ժ է:


Նորույթը վաճառքում կհայտնվի ամռանը:

 

194dd30d497830442c3be10e92c5c21ca8fe5fa3

Ներկայացվել է Mercedes-AMG-ի նոր մոդելը (լուսանկարներ)