Ցուկերբերգն ու նրա կինը 30 մլն դոլար կհատկացնեն գրագիտության ցածր մակարդակի դեմ պայքարի համար

12:44 • 07.03.18

Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, 30 միլիոն դոլար կնվիրաբերեն Հարվարդի համալսարանին և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին՝ ցածր դասարանների աշակերտների շրջանում գրագիտության ցածր մակարդակի դեմ պայքարելուն ուղղված նախաձեռնության համար: Այդ մասին հայտնում է The Boston Globe-ը:


Ինչպես նշում է պարբերականը, Reach Every Reader («Հասիր յուրաքանչյուր ընթերցողին») անվանումով նախաձեռնությունը նախատեսված է հինգ տարվա համար:


Դրա շրջանակում համալսարանները պատրաստվում են ստեղծել ցանցային գործիք, որը թույլ կտա որոշել այն ուսումնական հաստատությունները, որոնց աշակերտներն առավել շատ բարդություններ են ունենում ընթերցանության ժամանակ, և պարզել, թե որն է դրա պատճառը, ինչպես նաև առաջարկել մեթոդներ, որոնք կկարողանան կիրառել ուսուցիչներն ու ծնողները երեխաների ընթերցանության հմտություններն ուժեղացնելու համար:

Ցուկերբերգն ու նրա կինը 30 մլն դոլար կհատկացնեն գրագիտության ցածր մակարդակի դեմ պայքարի համար